Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 394 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակել է worldometers պարբերականը:

Վերը նշված վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5,75 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 305 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 75.3 մլն է:

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թվաքանակը՝ 77.9 մլն, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 42.1 միլիոն, ապա հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: