Ուզում եմ կոչ անել մեր բնակչությանը, որ հավելյալ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում է բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
«Հիշու՞մ եք, համաճարակի սկզբում էլ խուճապային գնումներ էին լինում, ինչի պատճառով վաճառասեղանին որոշակի ապրանքների պակաս կար։ Սակայն այն ժամանակ ևս դա պայմանավորված չէր պաշարների պակասով, այլ ավելի շուտ՝ բնակչության կողմից պաշարների ստեղծման հետ կապված գործընթացներով։ Ուզում եմ կոչ անել մեր բնակչությանը, որ կարիք չկա այդ նպատակով հավելյալ գնումներ կատարել, քանի որ մենք բոլոր ուղղություններով ունենք համապատասխան պաշարներ՝ ոչ միայն առաջնային սպառման, այլ նաև այլ ապրանքների»,- ասում է Օթար Շամուգիան։
Նախարարը խոսել է նաև պաշարների գործընթացի մասին և նշել, որ պաշարների համալրումն ընթանում է բնականոն հունով։ Նրա խոսքով՝ որևէ ապրանքի ներկրման ուղղությամբ ուշացում չկա: Երկիրն ունի պաշարների այն քանակը, որն անհրաժեշտ է բնակչության պահանջարկը բավարարելու համար։