Վրաստանում՝ Քվեմո Քարթլիի շրջանում, այսօր արդեն երկրորդ երկրաշարժն է գրանցվել։
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Ծալկայի մոտ, Սալամալեյքի գյուղի մոտակայքում 3,7 մագնիտուդ (ML) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:39-ին։
Մինչ այդ Ծալկայի մերձակայքում գտնվող Մամիշլար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 3.0 մագնիտուդ (ML) ուժգնությամբ երկրաշարժ։ Կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:20-ին։
Երկու երկրաշարժերն էլ տեղի են ունեցել Թբիլիսիից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա, ավերածություններ չն եղել։