ԱՄՆ-ն Լեհաստան է ուղարկում «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ համակարգեր) երկու մարտկոց՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սպառնացող ցանկացած հնարավոր վտանգին դիմակայելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության (EUCOM) խոսնակ Ադամ Միլլերը։
«Պաշտպանության նախարարի հրահանգով և մեր լեհ դաշնակիցների հրավերով, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գեներալ, հրամանատար Ուոլթերսը կարգադրել է Եվրոպայում և Աֆրիկայում գտնվող ԱՄՆ բանակին երկու Patriot մարտկոցները տեղափոխել Լեհաստան», – ասել է ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը։
«Սա խելամիտ ուժի պաշտպանության միջոց է, որը գտնվում է ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի մեր հանձնառության հիմքում և ոչ մի կերպ չի աջակցի որևէ հարձակողական գործողություններին: Յուրաքանչյուր քայլ, որը կձեռնարկվի, ուղղված է ագրեսիան զսպելուն և մեր դաշնակիցներին հանդարտեցնելուն»,- ասել է Միլլերը։