Ուկրաինայից ավելի քան 2 միլիոն փախստական է գնացել հանրապետության հարևան երկրներ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։

«ՄՄԿ-ն այսօր առավոտյան հաղորդումներ է ստացել, որ ավելի քան 2 միլիոն մարդ Ուկրաինայից փախել է հարևան հանրապետություններ՝ երկրում շարունակվող պատերազմի պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փախստականների թվում կա 103 հազար օտարերկրացի։ Խոսքը «տասնյակ երկրների» քաղաքացիների մասին է։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։