ԱՄՆ-ից ժամանած ուսանող Ադրիան Մերկատը սովորել է Հարավային Կովկասի բոլոր երեք լեզուները, սակայն այս տարածաշրջանի նկատմամբ նրա հետաքրքրությունը միայն լեզուներով չի սահմանափակվում, որպես ուսումնասիրության առարկա նա ընտրել է պատմությունը, և այն լավ հասկանալու համար այցելել է Ախալքալաք։
Ադրիան Մերկանտն ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի տարածաշրջանային պատմության և կովկասագիտության մագիստրանտ է: Ախալքալաք կատարած այցի նպատակը նրա հետաքրքրությունն էր տեղի հայերի նկատմամբ՝ ինչպես Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ վերաբնակեցված հայերի ժառանգների, այնպես էլ այս վայրերում ապրող տեղացիների։ Նրան հետաքրքրում է այս տեղանքի պատմությունը, լեզվի պատմությունը։ Ախալքալաքում նա հանդիպել է բազմաթիվ մարդկանց, ովքեր նրան պատմել են շրջանի պատմությունը։
Բացի հայերենից, վրացերենից, ադրբեջաներենից, տիրապետում է ռուսերենին, ֆրանսերենին։ Վրացերենն ու ադրբեջաներենը սովորել է Peace Corps-ի կամավոր լինելու ընթացքում։ Հետո ապրել է Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանում՝ Քվեմո-Քարթլիում։ Բայց որպես դիպլոմային աշխատանքի ուղղություն նա ընտրել է հայ ժողովրդի պատմությունը։
«Իմ հետաքրքրությունը հայերի նկատմամբ կապված է որպես Վրաստանի փոքրամասնություններից մեկը լինելու հետ: Ստացվեց այնպես, որ ես աշխատեցի Վրաստանի մեկ այլ ազգային փոքրամասնության՝ ադրբեջանցիների հետ: Չնայած ադրբեջանցիներից բացի Քվեմո Քարթլիում ապրում են նաև հայեր: Ես մի քանի անգամ եղել եմ Կարմիր գյուղում՝ դա հայկական գյուղ է։ Քանի որ ես խոսում էի ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, բայց գաղափար չունեի հայոց լեզվի, մշակույթի մասին։ Մտածեցի, որ Կովկասի պատմությունը հասկանալու համար ինձ հայերեն է պետք սովորել, սա անբաժանելի մասն է այս մշակույթի, և այսպես ամեն ինչ սկսվեց»:
Սակայն հայերենն ավելի լավ հասկանալու համար Ադրիանը որոշեց սովորել կրկնուսույցի մոտ, լեզվակրի մոտ, Հայաստանից ուսուցչի մոտ, ով դասավանդում է կամավորներին Միացյալ Նահանգներից:
«Սակայն, երբ ես ցանկացա հայերենը սովորել ԱՄՆ-ի համալսարանում, մեր ամբիոնում արևելահայերեն չէին սովորում, այլ մեր ամբիոնն ուներ արևմտահայերեն, այսինքն՝ սփյուռքի լեզուն, որը շատ նման է ձեր բարբառին: Եվ դրա համար սկսեցի սովորել նաև արևմտահայերենը: Ինձ Ջավախքի բարբառը մոտ է, ես այն ավելի լավ եմ ընկալում»:
Ըստ Ադրիանի, հայոց լեզվի ամբիոնն ԱՄՆ-ում անհրաժեշտ էր հայերի՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունը վերապրածների ժառանգների ինքնությունը պահպանելու համար։
«Կարծում եմ, որ 50-ական թվականներին Ամերիկայում հաստատված հայերը սկսել են ամբիոններ ստեղծել ամերիկյան համալսարաններում:Չկա մի երկիր, որտեղ խոսեն արևմտահայերեն, և այս լեզուն պահպանելու համար պետք է պայմաններ ստեղծել ամբիոնի տեսքով: Հիմնադիրները դարձան նրանք, բայց ի վերջո այս ամբիոնները գտնվում են պետական բուհերում, և մեզ մոտ նման համակարգ կա, երբ, օրինակ, մի բարերար որոշակի գումար է տալիս, ամբիոնը շարունակում է գոյությունը պահպանել։(…) Կան այնպիսիք, ովքեր ուսումնասիրում են հայոց լեզուն, և կան սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր չեն տիրապետում իրենց մայրենի լեզվին, և կան իմ նման մարդիկ՝ հետազոտողները հետաքրքրված են Հայաստանի պատմությամբ, կրոնի պատմությամբ»:
Նրա համար ինքնին հետաքրքիր է հայերի ինքնության պահպանումը` հիմնված տարբեր կայսրությունների ու զավթիչների կողմից այս շրջանի նվաճման պատմության վրա:
«Ես կարծում եմ, որ հայերն այս տարածաշրջանի սոսինձն են, քանի որ նրանք գտնվել են Պարսկաստանի, Օսմանյան կայսրության կազմում, նրանք եղել են տարբեր մշակույթների մաս, այսինքն՝ կոսմոպոլիտիզմ կա հայկական մշակույթի մեջ, որն ինձ շատ է հետաքրքրում։ Միշտ խոսում են ինտեգրացիայի մասին, որը դառնում է ասիմիլացում, իսկ հայերն առանց դրա ապրել են տարբեր կայսրություններում և պահպանել են իրենց ինքնությունը, մշակույթը։ Հայերի մեջ այնպիսի միաձայնություն կա, որ բոլոր հարցերի շուրջ նույնկերպ են մտածում, այսինքն՝ միասնական դիրքորոշում։ Ես հայտնաբերեցի, որ չկա։ Տարբեր դիրքորոշումներ են, և կա պատմություն, բայց կան շատ տարբեր համայնքներ և տարբեր պատմություններ: Ինձ համար հետաքրքիր է այդ բազմազանությունը»:
Ադրիանի թեզի թեման է՝ «Պատմության դերը միջազգային հարաբերություններում և քաղաքականության մեջ»։
«Մենք պատմությունը համարում ենք դպրոցական առարկա, անցյալի ինչ-որ նկարագրություն: Պատմությունը դեր է խաղում մեր կյանքում, մեր ներկայում, նրանում, ինչ մենք անում ենք»:
Նրա կարծիքով, ամերիկահայերի և Ջավախքի հայերի տարբերությունը ազգության և ինքնության ընկալման մեջ է։
«Կարծում եմ, որ Սփյուռքում շատ հաճախ հայերը վստահ չեն իրենց ինքնության մեջ և, իհարկե, ունեն ցեղասպանության հիշողություն, երբեմն լեզուն արդեն մոռացվում է, հայ լինելը նրանց համար դժվար հասկացություն է: Նրանք ասում են՝ հայ եմ, այստեղ դա ավելի բնական է, այն պահպանված է: ԱՄՆ-ում սփյուռքը հիմնականում բաղկացած է Թուրքիան, Արևմտյան Հայաստանը գաղթած մարդկանց ժառանգներից, այսինքն՝ նրանք ուզում են Հայաստանը ընկալել որպես իրենց հայրենիք, բայց երբ գալիս են Հայաստան, նրանք բախվում են այլ մտածելակերպի, սովետական մտածելակերպի հետ: Ես կարծում եմ, որ սա նրանց համար դժվար է, կա հիասթափություն: Ամերիկան նպաստում է High identity–ի զարգացմանը, այսինքն ինքնություն և գծիկ: Այսինքն, դու ամերիկացի ես, բայց միևնույն ժամանակ՝ հայ»։
Հարավային Կովկասի լեզուները հազվադեպ են, տարածված չեն օտարերկրացիների շրջանում, բայց նա հաջողում է այդ լեզուներով խոսել նաև իր հայրենիքում։
«Երբ ես քայլում եմ Նյու Յորքի փողոցներով, երբեմն հանդիպում եմ վրացիների, խոսում եմ նրանց հետ: Նույնը հայերի դեպքում՝ խոսում եմ փողոցում, սրճարաններում, նաև երբ գալիս եմ այստեղ Հարավային Կովկաս: Լեզուները հանրաճանաչ չեն, սակայն՝ հետաքրքիր: Հետաքրքիրն այն է, որ ես ոչ հայ եմ, ոչ վրացի և խոսում եմ այս լեզուներով։ Դա հետաքրքիր է, երբ հայերը և վրացիները կարծում են, որ իրենց լսարանը հայերն են կամ վրացիները։ Այսինքն՝ եթե ասում են ինչ-որ ազգայնական բան, նրանք կարծում են, որ բոլորը համաձայն են դրա հետ, բայց ինձ՝ որպես օտարերկրացու, ով հասկանում է այս լեզուները, միշտ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նրանք միմյանց հետ շփվում ուրիշների կամ իրենց մասին: Դա բնորոշ է փոքր ազգերին»:
Ադրիանը շուտով կլքի Կովկասը, մոտ ապագայում նա նաև կավարտի իր դիպլոմայինը։ Սակայն Հարավային Կովկասով հետաքրքրվելու ընթացքում նա հասցրեց շատ բան սովորել ու հասկանալ այս տարածաշրջանի մասին և, հավանաբար, կկիրառի իր գիտելիքներն ու հետաքրքրությունն ապագա մասնագիտության մեջ։