Երեկ՝ մարտի 6-ին, Մեծ Սամսարում ավարտվել է վոլեյբոլի հուշամրցաշարը, որը գյուղացիները կազմակերպել էին՝ ի հիշատակ իրենց համագյուղացի Արմեն Այվազյանի։
Մեծ Սամսար գյուղից Արմեն Այվազյանը Հայաստանում եղել է ձյուդոյի մրցանակակիր, գրավել տարբեր հորիզոնականներ։
Սամսարցիների կազմակերպած վոլեյբոլի մրցաշարին մասնակցել են շրջանի տարբեր գյուղերից` 15 թիմ։
Հուշամրցաշարում առաջին հորիզոնականը գրավել է Մեծ Սամսարի թիմը, երկրորդը՝ Վաչիան գյուղի, իսկ երրորդ հորիզոնականը՝ Մաջադիա: