Մեկ ամսվա ընթացքում, Տավշան թափա բլրի ստորոտին կտեղակայվի մանկական ճամբար, որին կարող են մասնակցել 150 երեխաներ երկու հոսքով, յուրաքանչյուրը՝ 15 օր:
Հուլիս 26-ին բացվեց «Տավշանկա» մանկական ճամբարը: Այս տարի Տավշան թափա բլրի ստորոտին ճամբարի կազմակերպման համար հատկացվել է 26 000 լարի: Ճամբարը կազմակերպելու տենդեր-մրցույթը հաղթել է անհատ ձեռնարկատեր Դալի Աղդգոմելաձեն: Ճամբարի կազմակերպման մեջ մտնում է` փոխադրամիջոցը, մեկանգամյա սնունդը, ինչպես նաև աշխատավարձը ջոկատավարների և բուժքրոջ համար:
Ախալքալաքի Շրջանային վարչությունը մի քանի տարի շարունակ կազմակերպում է այս ճամբարը, սակայն այդ ընթացքում գրեթե ոչ մի պայման չի ստեղծել ճամբարի համար: «Իսկական» ճամբարի կազմակերպումը, ըստ Շրջանային վարչության աշխատողների, համարվում է երկրորդական, երրորդական խնդիր:
Մինչդեռ, երեխաները ուրախությամբ են գնում «իսկական» ճամբարներ, օրինակ՝ Հայաստան: Իսկ ծնողները հերթ են կանգնում, որպեսզի իրենց երեխաները ամառային ազատ ժամանակը անցկացնեն օգտավետ և փոշոտ քաղաքից հեռու:
Դիտեք վիդեոռեպորտաժը ճամբարի բացումից:
Քրիստինե Մարաբյան