Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղի գյուղասկզբին բնակվող բնակիչները բողոքում են, որ ամեն անգամ մեծ քանակությամբ տարբեր տեսակի աղբ, պլաստիկե շշեր և այլ իրեր է գալիս գյուղի ճանապարհաեզրից հոսող ջրանցքներից, որն էլ ջրանցքում խցանում ու գարշահոտ է առաջացնում։

aghb aghb

Ախալքալաքի գյուղերի բնակիչները չեն զիջում այն բոլնիսցի 20-ամյա բնակչին, ով ձերբակալվել է մեծ քանակությամբ դատարկ պլաստիկ շշեր Քցիա գետը նետելու համար: Կարծես մրցույթ լինի, որը հաղթելու համար էլ մարդիկ ուղղակի «պայքարում» են։

«Ամեն անգամ տասնյակ պարկերով աղբ եմ հանում դռանս դիմացի ջրանցիքց, եթե չհանեմ, խցանում կլինի և ջուրը դուռս կլցվի, ես ինչու պետք է մաքրեմ ուրիշի աղբերը, հնարավոր չէ, որ գոնե մեծ իրերը չլցնեն ջուրը։ Լավ ինչքան կարելի է այսպես շարունակել, շնորք է պետք ունենալ», – ասում է Խուլգումոյի բնակչուհին։

aghb

Մեկ այլ բնակչուհի էլ, ամեն շաբաթ բահով մաքրում է իր դռան դիմացի ջրանցքը, քանի որ աղբից ջրի մակարդակը բարձրանում է և աղբը հետը հոսելով լցվում է նրա բերքի դաշտերը:

Աղբն այդ ջրանցքներ են լցնում ոչ միայն Խուլգումո գյուղի բնակիչները, այլ նաև հարևան՝ Կուլիկամ գյուղի բնակիչները։

Հատկանշական է, որ թե Խուլգումոյում, թե Կուլիկամում տեղադրված են աղբամաններ, որոնք ամեն օր դատարկվում ու մաքրվում են։ Թե բնակիչները ինչու չեն փոխում աղբը թափելու իրենց «ավանդույթը»՝ անհասկանալի է։