Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 251 է՝ ընդհանուր կազմելով 421 008: Նախօրեին կատարվել է 3 847 թեստավորում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 11 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է 8 516:
Առողջացել է ևս 836 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 404 993-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 875 քաղաքացի: