Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1117 դեպք:

Ապաքինվել է ևս 5 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 912:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 պացիենտ:

Կարանտինում է գտնվում 6 183 մարդ: