ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին՝ կապված ԱՄՆ-ի և դրանց միացած երկրների ոչ բարեկամական գործողությունների հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ որոշման տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Նախաբանում պարզաբանվում է, որ հրամանագիրը ստորագրվել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրանց միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների անբարյացակամ և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցների ներդրման հետ»:
Բացի այդ, փաստաթղթում թվարկված միջոցները կիրառվում են Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու համար և «Հատուկ տնտեսական միջոցների և հարկադրական միջոցների մասին», «Անվտանգության մասին» և «Ազդեցության (հակազդման) միջոցների մասին» դաշնային օրենքներին համապատասխան: