Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը իր հայրենակիցներին կոչ է անում «առանց ժամանակ կորցնելու հեռանալ Ռուսաստանի տարածքից, իսկ այլ երկրներում գտնվողներին՝ չայցելել Ռուսաստան»: Այս հայտարարությունը սեպտեմբերի 28-ին տեղադրվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կայքէջում:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք է, և երկքաղաքացիություն ունեցողներին ռուսական իշխանությունները կարող են ուժով զինվորագրել, ընդ որում՝ զրկել ԱՄՆ հյուպատոսարանի հետ կապ հաստատելու հնարավորությունից և արգելել դուրս գալ երկրից:
ԱՄՆ դեսպանատունը նաև հորդորում ամերիկացիներին՝ հաշվի առնել, որ Ռուսաստանում հավաքների և կարծիքներ արտահայտելու ազատությունը խիստ սահմանափակված է և չմասնակցել զորահավաքի դեմ բողոքի ակցիաներին, ինչպես նաև չլուսանկարվել դրանց ընթացքում: