Նախնական տվյալներով՝ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Այդ մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն:
«Ցավոք, զոհերի թիվը կարող է մեծանալ»,- նշել է գերատեսչությունը։
Ահաբեկչության վայրում շարունակում են աշխատել քննիչները, քրեագետները և ՔԿ փորձագետները՝ ՆԳՆ և Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ ստորաբաժանումների հետ միասին: Կատարվում է զոհվածների մարմինների զննում, առգրավվում են իրեղեն ապացույցները, այդ թվում՝ զենքն ու զինամթերքը, ինչպես նաև տեսախցիկների տեսագրությունները:
Գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հարձակում գործած անձանց զինամթերքը։ Տեսանյութում երևում է ինքնաձիգ, բազմաթիվ պարկուճներ և փամփուշտներ։
ՌԴ Առողջապահության նախարարության տվյալներով էլ՝ ահաբեկչության հետևանքով տուժել է ավելի քան 140 մարդ։