Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարում է, որ պահուստային ֆոնդի միջոցները կուղղվեն ուկրաինացի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար և կոչ է անում բնակչությանը միանալ ակցիային, – այս մասին հայտարարությունը տեղադրված է Ախալքալաքի քաղաքապետարանի Ֆեյսբուքյան էջում։

Հայտարարությունում գրված է.

«Ուկրաինայի ժողովրդին մեծ աղետ է սպասվում և ցանկացած տեսակի օգնության կարիք կա։ Ախալքալաքի քաղաքապետարանի պահուստային հիմնադրամից հատկացված միջոցները կուղղվեն ուկրաինացի ժողովրդի համար առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելուն։

Ախալքալաքի քաղաքապետարանը նաև կոչ է անում քաղաքացիական հասարակությանը և բիզնես սեկտորի այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են օգնել ուկրաինացի ժողովրդին, մասնակցել մարդասիրական ակցիային։

Բարեգործական միջոցառմանը մասնակցել ցանկացողները տեղեկությունների համար կարող են զանգահարել քաղաքապետարանի թեժ գծին՝ – 571740171 Թեյմուրազ Մանվելյանին։

Մարդասիրական օգնության տեղափոխումն իրականացվում է Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից՝ Վրաստանի կառավարության աջակցությամբ։

Միացե՛ք, հանուն Ուկրաինայի»։