ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է, որ Անթալիայում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովն այսօր կմեկնի Թուրքիայի Անթալիա միջազգային դիվանագիտական ֆորում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ։ Հանդիպումը նախատեսված է մարտի 10-ին։
Հատկանշական է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման նախաձեռնողը Թուրքիան է։