Փետրվարի 23-ից 27-ը Բաթումիում կայացել է բռնցքամարտի երիտասարդների և մեծահասակների Վրաստանի առաջնությունը, որտեղ մասնակցել են Ախալքալաքի Սպորտ համալիրի 14 մարզիկ երկու տարիքային խմբում և վերադարձել են 8 մեդալով։
Առաջին հորիզոնականն են գրավել՝
51 կգ քաշային կարգում, երիտասարդական խմբում՝ Գոռ Այվազյանը,
60 կգ քաշային կարգում՝ Արտյուշ Գոմցյանը,
60 կգ քաշային կարգում՝ Վարդուհի Մանասյանը
86 կգ քաշային կարգում՝ Արտյոմ Յորդանյանը։
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել 57 կգ քաշային կարգում Արամ Խռիկյանը։
Իսկ երրորդ հորիզոնականն են գրավել՝
75 կգ քաշային կարգում՝ Արշակ Էլիզբարյանը,
51 կգ քաշային կարգում՝ Վալերա Զաքարյանը
75 կգ քաշային կարգում՝ Վլադիմիր Աղաբալյանը երիտասարդների շրջանում։
Նրանց մարզիչ Ատոմ Էլիզբարյանը մեծ հպարտությամբ է խոսում իր սաների մասին և վստահ ասում, որ հաղթանակներ դեռ շատ են սպասվում։