Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած բռնցքամարտի, Եվրոպայի մինչև 23 տարեկանների, առաջնությունում ախալքալաքցի Գոռ Այվազյանը դարձավ չեմպիոն։ Գոռ Այվազյանը մենամարտել է 57 կգ քաշային կարգում և 5 մենամարտում հաղթանակ տարել։

Սոֆիայում ընթացող, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 57 կգ քաշային կարգում, ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը հաղթել է Հայաստանցի իր մրցակցին և նվաճել չեմպիոնի տիտղոսը։

Գոռ Այվազյանը չորրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ երկու անգամ երիտասարդական խմբում, մի անգամ՝ պատանեկան խմբում, իսկ երրորդը՝ մինչև 23 տարեկանների խմբում։

Հոկտեմբերի 12-ից 20-ը Բուլղարիայում, Սոֆիայում տեղի էր ունենում Եվրոպայի երիտասարդների (մինչև 23 տարեկանների միջև) առաջնությունը։