2022 թվականի հունվարից մունիցիպալիտետների քաղաքապետարանները ներգրավված չեն բնակիչների գյուղատնտեսական նշանակության հողամասերի օրինականացման և նույնականացման գործընթացում։ 2022 թվականից մինչև 2024 թվականը հողերի գրանցման ամբողջ գործընթացը կիրականացնի Հանրային ռեգիստրը։ 2022-2024 թվականների ընթացքում կիրականացվի հողերի փուլային գրանցում, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում, բնակիչները պետք է դիմեն սահմանված ժամանակացույցով։

Եթե սեփականատերը սահմանված ժամկետներում գրանցի հողամասը, ապա ամբողջ ընթացակարգը (օդային լուսանկարահանում, փաստաթղթերի որոնում, գրանցում և այլն) կլինի անվճար։

Եթե անձը ցանկանում է հողամասը գրանցել սահմանված ժամանակացույցից դուրս, ապա ընթացակարգը վճարովի է։ 2022 թվականից մինչև 2024 թվականը հողերի գրանցմամբ կզբաղվի Հանրային ռեգիստրը։

Ընթացակարգը կարող են անցնել անվճար նաև այն անձինք, ովքեր փաստաթղթերը ներկայացրել են մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, և նրանց հողամասի գրանցումն ընթացքի մեջ է։

Այս պահին գրանցման գործընթացը կասեցված է, քանի որ Հանրային ռեեստրում նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

Ներկայացնում ենք կոնկրետ գյուղերում, իսկ ավելի ստույգ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական տարածքային միավորներում, կադաստրային պլանավորման, չափագրման աշխատանքների իրականացման ժամանակացույցը։

2022 թվականի նոյեմբեր՝ գ.Դիլիսկա

2023 թվական

Կարզախ՝ մարտ,
Սուլդա՝ մարտ,
Ազավրեթ՝ մարտ,
Պտենա՝ սեպտեմբեր,
Կաջո՝ հունիս,
Ալաստան՝ հունիս,
Տուրցխ՝ հունիս,
Կոթելիա՝ օգոստոս,
Բարալեթ՝ օգոստոս,
Զակ՝ օգոստոս,
Արագվա՝ օգոստոս,
Չունչխա՝ օգոստոս,
Խանդո՝ օգոստոս:

2024 թվական

Ախալքալաք՝ մայիս,
Խավեթ՝ մայիս,
Հոկամ՝ մայիս,
Կարտիկամ՝ սեպտեմբեր,
Կումուրդո՝ սեպտեմբեր,
Վաչիան՝ սեպտեմբեր,
Խոսպիո՝ սեպտեմբեր,
Գոգաշեն՝ սեպտեմբեր: