Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեի խոսքով, 29 362 դիմորդ ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու իրավունք, և, համապատասխանաբար, գրանցված դիմորդների 76%-ը դարձել է ուսանող:
Ինչպես նշել է Գորգոձեն, ընդհանուր առմամբ ֆինանսավորում է ստացել 10 769 դիմորդ, որից 6 545-ը ստացել են պետական դրամաշնորհ, իսկ 4 224 դիմորդ կշարունակի ուսումը պետական ֆինանսավորմամբ՝ անվճար ֆակուլտետներում:
«2021 թվականին գրանցված դիմորդների 76%-ը ուսանող է դարձել: Այս տոկոսը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի (75%): Չնայած համավարակի հետևանքով առաջացած դժվարություններին՝ ընդունելության մակարդակը չի նվազել: Ինչ վերաբերում է պետական ֆինանսավորմանը, ապա ընդհանուր առմամբ ֆինանսավորվել է 10 769 դիմորդ: 100%-ոց դրամաշնորհ ստացել է 1011 դիմող, 1 454 դիմորդ՝ 70%-ոց, իսկ 4080 դիմորդ ստացել է 50%-ոց դրամաշնորհ: 4224 դիմորդ կշարունակի կրթությունը պետության կողմից ֆինանսավորվող անվճար ֆակուլտետներում», – ասել է Գորգոձեն: