Վրաստանի խորհրդարանի նախագահը սոցցանցում արձագանքում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանը ուկրաինացիների կողմն է:

«Ցավոք, Ուկրաինայում պատերազմից խուսափել չհաջողվեց։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել արդյունավետ և հաստատակամ քայլեր՝ կանգնեցնել Ռուսաստանին, որ գործողությունները լայնամասշտաբ հակամարտության չվերածվեն և ապահովվի միջազգային նորմերի պահպանումը։ Այս դժվար պահին մենք Ուկրաինայի կողքին ենք»,- գրել է Պապուաշվիլին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ուկրաինայի մի քանի քաղաքներում պայթյունների ձայներ են լսվում: Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարել: