2023 թվականի հունվարի դրությամբ՝ Վրաստանում դրամական փոխանցումները կազմել են 445,0 մլն դոլար, ինչը 163,5 տոկոսով ավելի է 2022 թվականի հունվարի համեմատ, հայտնում է Ազգային բանկը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որտեղից ամենաշատ դրամական փոխանցումներ են կատարվում, իսկ 2022 թվականի հունվարի համեմատ, այս տարի այդ ցուցանիշն աճել է 1096%-ով:
Դրամական արտահայտությամբ ընդհանուր փոխանցումների տարբերությունը կազմում է 163,5%՝ 276,1 մլն դոլար։
Փոխանցումների տասնյակը՝
- Ռուսաստանի Դաշնություն՝ $268 մլն, +1096%
- Իտալիա՝ $40 մլն, + 19%
- ԱՄՆ՝ $29 մլն, + 41%
- Հունաստան՝ $18 մլն, +7%
- Իսրայել՝ $17 մլն, + 15%
- Գերմանիա՝ $14 մլն, + 62%
- Ղազախստան՝ $9 մլն, + 32%
- Թուրքիա՝ $8 մլն, + 26%
- Ղրղզստան՝ $5 մլն, + 60%
- Իսպանիա՝ $4 մլն, + 5%