ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման վերաբերյալ հրամանագրեր։
Ավելի վաղ այս խնդրանքով ՌԴ նախագահին էին դիմել Դոնեցկի Ժողովրդական և Լուգանսկի Ժողովրդական ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները։ Այսօր կայացած նիստում ՌԴ Անվտանգության խորհրդի անդամներն աջակցություն էին հայտնել այդ նախաձեռնությանը՝ նշելով, որ Ուկրաինան ՌԴ-ին ընտրություն չի թողել։
Պուտինը հրամանագրերից հետո ստորագրել է ՌԴ-ի և նշված հանրապետությունների միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերը։