Թբիլիսիում տարբեր վարչական շենքերի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ, իրավապահները վարչական կարգով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 46 մարդ: Այս մասին ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ:
«Ինչպես հանրությանը հայտնի է, Թբիլիսիի տարբեր վարչական շենքերի դիմաց բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Այնտեղ, որտեղ հանրահավաքի մասնակիցները դուրս են եկել հավաքների և խոսքի ազատության սահմաններից, ինչպես նաև փորձել են փակել վարչական շենքերի մուտքերը, ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել 46 անձի։
Ներքին գործերի նախարարությունը պաշտպանում է Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված խաղաղ հավաքներ և ցույցեր անցկացնելու մեր քաղաքացիների իրավունքը։ Միևնույն ժամանակ նշենք, որ «Հավաքների և մանիֆեստացիաների մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ արգելվում է վարչական մարմինների շենքերի մուտքերը փակել և դրանց գործունեությունը կասեցնել։
Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր, ՆԳ նախարարության աշխատակիցները անվտանգության միջոցառումների և իրադարձությունների արհեստական սրացումից խուսափելու համար մոբիլիզացված են և պահպանում են հասարակական կարգը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում ցուցարարներին և քաղաքական առաջնորդներին հարգել Վրաստանի Սահմանադրությունը, դուրս չգալ խաղաղ հավաքի սահմանած օրենքի սահմաններից, ենթարկվել ոստիկանության պահանջին և պահպանել հասարակական կարգը: