Երևան քաղաքում ոստիկանության տարածքի գրավումը շարունակվում է, բոլոր պատանդները ազատ են արձակվել, գրավողների զինված խումբը զրկված է էլեկտրաէներգիայից, սննդամթերքից, ջրից և դեղամիջողներից:
Երևանում Ոստիկանության պարեկապահակայան ծառայության գնդի տարածքը գրաված զինված անձինք շաբաթ օրը ազատ են արձակել Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին և քաղաքի ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վալերի Օսիպյանին: Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է զինված խմբի 31 անդամների անունները: «Կիրակնօրյա հերթապահ մաս» հեռուստահաղորդման եթերում:
“Սասնա ծռեր” զինված խումբը ազատ է արձակել բոլոր պատանդներին, որոնց պահում էր համարյա մեկ շաբաթ ոստիկանության գրավված տարածքում, սակայն զենքերը վայր դնել և հանձնվել նրանք հրաժարվեցին, ինչին կոչ էին անում Հայաստանի իշխանությունները:
Շաբաթ օրը, լրագրողները առաջին անգամ կարողացան մուտք գործել Էրեբունի մարզի այն մաս, որտեղ դեռ գրավված է ոստիկանության տարածքը, շրջափակված ոստիկանության կողմից:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները ոստիկանական մեքենաներում մի քանի ժամ սպասելուց հետո, ժամանեցին «չեզոք գոտի», որի ետևում գտնվում է ոստիկանության բաժնի շենքը: Որպես սահման այս տարածքում ծառայում են բեռնատարները: Ոստիկանությունը այդտեղով չի անցնում, իսկ լրագրողներին թողեցին մանրակրկիտ և երկարատև ստուգումներից հետո:
Խումբը, լրագրողներին հայտնել է, որ կմնա գրավված տարածքում, մինչ հասնի քաղբանտարկյալների ազատ արձակմանը, նախագահի հրաժարականին և ազգային վստահության իշխանության ձևավորմանը:
Ներկայումս իրավիճակը անփոփոխ է, իշխանությունները չեն համարձակվում հարձակվել գրավված ոստիկանական տարածքի վրա, որտեղ ներկայումս գտնվում է «Սասնա Ծռեր» զինված խումբը, բայց երբեմն լսվում են դիպուկահարների կրակոցները, ինչը ընկալվում է որպես սադրանք ոստիկանության կողմից:
Ինչպես նաև ոստիկանության շենքը գրավողները զրկված են էլեկտրաէներգիայից, ջրից, սննդից և դեղորայքից, հայտնի է, որ խմբի անդամներից մեկը վիրավոր է և դեղորայքի կարիք ունի:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին զինված մարդկանց խումբը ներխուժել էր Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք բեռնատարով ճեղքելով երկաթյա դարպասները: Մեկ ոստիկան սպանվել է, մի քանիսը վիրավորվել են:
Ոստիկանության շենքը գրավողները պահանջել են ազատ արձակել զենք պահելու մեղադրանքով ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստ, ընդդիմադիր կազմակերպության ղեկավարներից մեկին` Ժիրայր Սեֆիլյանին և ուրիշ մարդկանց, որոնց նրանք համարում են քաղբանտարկյալ, ինչպես նաև Հայաստանի նախագահի հրաժարականը:
Շաբաթ օրվա համար պատանդ էին մնացել չորս ոստիկաններ: Շաբաթ օրը առավոտյան զինված խումբը բաց է թողել առաջին երկուսին, իսկ ավելի ուշ ազատ են արձակվել նաև վերջին պատանդները:
Ուրբաթ օրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել զինված խմբին վայր դնել զենքը և ենթարկվել օրենքներին և Սահմանադրությանը:
«Հայաստանում, խնդիրները չեն լուծվում ուժի միջոցով, հարձակմամբ և պատանդներ վերցնելով: Եվ դա մենք երբեք թույլ չենք տա: Այս իրավիճակի լուծումը պետք է լինի մեր հասարակության ու պետության հասունության վճռորոշ փորձարկում: Այո, Հայաստանում շատերն են դժգոհ: Սակայն, թող ոչ ոք չսխալվի և չկարծի, որ կարող է օգտվել ցանկացած առիթից կամ պատճառից մեր պետության հիմքերը թուլացնելու համար», – հայտարարել է Սարգսյանը:
«Սասնա ծռերը» Սարգսյանի կոչերին չի արձագանքում, և պնդում է, նախագահի հրաժարականին հասնելու իրավունքին և ազգային վստահությանը արժանացած կառավարության նշանակմանը:
Հարյուրավոր մարդիկ, ովքեր աջակցում են նախագահի հրաժարականի վերաբերյալ պահանջին, հավաքվում են երեկոյան շրջափակված տարածքի մոտ: