«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները, որի ժամանակ FIPRESCI-ի մրցանակին արժանացավ վրաց կինոռեժիսոր Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը, իսկ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» համարվեց:
«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը հուլիսի 15-ին ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները:
Ստորև ներկայացնում ենք մրցանակակիր ֆիլմերը։
Միջազգային խաղարկային մրցույթ
«Ոսկե ծիրան»՝ «Հրաբուխ», ռեժիսոր՝ Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/Գերմանիա)
«Արծաթե ծիրան»՝ «Ֆորտունա», ռեժիսոր՝ Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա)
Միջազգային վավերագրական մրցույթ
«Ոսկե ծիրան»․ «Հեռավոր համաստեղություն», ռեժիսոր՝ Շևաուն Միզրահի (ԱՄՆ/Թուրքիա/Նիդերլանդներ)
«Արծաթե ծիրան»․ «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա», ռեժիսոր՝ Այնարա Վերա (Իսպանիա)
Ժյուրիի հատուկ հիշատակում
«Հստակ աշխարհ», ռեժիսոր՝ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի (Վրաստան)
Հայկական համայնապատկեր հատուկ ծրագիր
Հայաստաանի ազգային կինոակադեմիայի մրցանակը հասավ․ «Եվա» ֆիլմին, ռեժիսոր՝ Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը «Հայկական համայնապատկեր» լավագույն դեբյուտային ֆիլմին․ «Քամու հետ», ռեժիսոր՝ Արթուր Սահակյան (Հայաստան)
Հրանտ Մաթեւոսյանի մրցանակ լավագույն սցենարի համար․ «Մայրամուտի բեռնատարը», ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա)
Սոս Սարգսյանի մրցանակ լավագույն դերակատարման համար․ Շանթ Հովհաննիսյան, «Եվա», ռեժիսոր՝ Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)
AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ․ Առնո Խայաջանյան, «Մենք ենք, մեր սարերը» (Ֆրանսիա/Հայաստան)
FIPRESCI ժյուրիի մրցանակ
«Դեդե», ռեժիսոր՝ Մարիամ Խաչվանի (Վրաստան/Քաթար)
«Ոսկե ծիրան» պատվավոր մրցանակի է արժանացել Հասմիկ Պապյանը
«Փարաջանովյան թալեր» համաշխարհային կինոյում վաստակի համար՝ Ջանֆրանկո Ռոզի
«Փարաջանովյան թալեր» համաշխարհային կինոյում վաստակի համար՝ Ասղար Ֆարհադի(Իրան)
Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն էին օսկարակիր Դարեն Արանովսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին։