Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին այլ ղեկավարների հետ հանդիպում է ունեցել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի անդամների հետ։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել գերատեսչությունների ղեկավարների միջև։
«Կողմերը քննարկել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ֆինանսատնտեսական ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարը, իրավասության շրջանակներում գտնվող ֆինանսական և այլ տեսակի հանցագործությունների կանխումը և այլն։
Կողմերը ստորագրել են նաև փոխըմբռնման հուշագիր, որով ավելի կխորանա և կակտիվանա Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը՝ ֆինանսատնտեսական ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման, կանխարգելման և հետաքննության ոլորտում:
Այցի արդյունքում նախանշվել են հետագա կոնկրետ անելիքներ՝ փորձի փոխանակման և գործնականում դրա իրականացումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տարածած տեղեկատվության մեջ։