Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1030 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 706 մարդ, մահացել է 7 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 292 244, այստեղից ապաքինվել է 279 389 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 908:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 32 801 փորձարկում, այդ թվում 20 919-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 882-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 3.14% է, վերջին 14 օրվանը՝ 2.68%, վերջին 7 օրվանը՝ 2.82%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 155 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 616 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 394 անձ: