Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40 593-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 160-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Թեստավորումների քանակը նախորդ օրը քիչ է եղել՝ մեկ օրում թեստավորվել է 968 մարդ։
Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, որից 7-ը՝ կորոնավիրուսից. 6-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 803 դեպք կա, այլ պատճառով՝ 234։
Ապաքինվել է ևս 541 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 33 157 է։ Փաստացի բուժվողների թիվը 6 399 է։
Ընդհանուր առմամբ՝ 177 322 թեստվորում է կատարվել։