Նոյեմբերի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 751 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 647 մարդ, մահացել է 78 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 766 818, այստեղից ապաքինվել է 700 568 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 584:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 57 046 փորձարկում, այդ թվում 35 082-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 964-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 10.08% է, վերջին 14 օրվանը՝ 9.95%, վերջին 7 օրվանը՝ 10.41%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 018 335 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 976 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 806 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 276 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: