Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 4 033 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 143 376 դեպք: Ապաքինվել է ևս 4 061 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 121 621:
Կորոնավարակից մահացել է ևս 39 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 342:
Կարանտինային ռեժիմում է 1 980 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 397 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 798-ը:
Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: