Փետրվարի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 315 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 10 894 մարդ, մահացել է 55 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 496 156, այստեղից ապաքինվել է 1 300 062 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 683:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 058 փորձարկում, այդ թվում 31 794-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 264-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 30.59% է, վերջին 14 օրվանը՝ 32.02%, վերջին 7 օրվանը՝ 31.51%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 783 856 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 560 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 10 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 974 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 261 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: