Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, երկրում համավարակի կայունացման նշաններ կան, սակայն դա չպետք է հուսահատեցնի մարդկանց։

Նրա խոսքով, այսօր «Օմիկրոնի» դեմ հիմնական զենքերից մեկը շնչադիմակ կրելն ու պատվաստումն է։ Ամիրան Գամղրելիձեն նշել է նաև, որ շնչադիմակ կրելու պարտավորությունը երկար ժամանակ չի վերացվի՝ ոչ բաց, ոչ փակ տարածքներում:

«Արդեն նոր դեպքերի նվազման միտում կա։ Շատ դանդաղ տեմպերով, բայց իրավիճակը հանդարտվում է, թեև դա չպետք է մեզ հույս տա։ Դեպքերի թիվը դեռ բարձր է, մարդիկ վարակվում են և հատկապես խոցելի խմբերում, որտեղ առկա է ուղեկցող խրոնիկական հիվանդություն, ինչպես նաև տարիքը՝ 50-ից 60 տարեկան, որտեղ մենք ունենում ենք բարդություններ և մահացու ելքեր։

Այսօր 6 000 անկողնուն գամված հիվանդների մինչև 95 տոկոսը պատվաստված չէ: Հարկ է ընդգծել, որ պատվաստանյութը, հատկապես խթանիչը, պաշտպանում է Omicron-ի դեպքում բարդություններից և մահացու ելքներից։ Այսօր Omicron-ի դեմ պայքարելու համար մնացած երկու հիմնական զենքերն են՝ շնչադիմակ կրելն ու պատվաստումը: Դրա համար մենք դեռ չենք կարող այդ պահանջը չեղարկել բաց կամ փակ տարածքներում։ Այն պետք է դառնա մինչ այժմ մեր կյանքի գլխավոր կանոններից մեկը։

«Օմիկրոնը» և կովիդ վարակը մեկ գիշերվա ընթացքում չեն անհետանում: Չի լինի, վաղը կարթնանանք ու համավարակ չի լինի, կամաց-կամաց պետք է մարի: Գիտեք, հիմնական նախադրյալը կորոնավիրուսը էնդեմիկ սեզոնային վարակի վերածելն է։ Տեսնելու համար մենք պետք է դիտարկենք: Պետք է զգույշ լինել»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։