2023-2024 ուսումնական տարվանից Վրաստանի հանրային դպրոցներում շախմատի դասերը պարտադիր կդառնան ինչպես առաջին դասարանցիների, այնպես էլ երկրորդ դասարանցիների համար:
Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն՝ Վրաստանի բոլոր հանրային դպրոցների երկրորդ դասարաններում պարտադիր շախմատ է դասավանդվելու։
Տեղեկության համար նշենք, որ ազգային ուսումնական պլանի համաձայն՝ առաջին դասարանցիների համար շախմատի՝ որպես պարտադիր առարկայի ուսուցումը առաջին անգամ հնարավոր է դարձել 2022-2023 ուսումնական տարում: Համապատասխան որոշումը կայացրել է այն ժամանակվա նախարար Միխայիլ Չխենկելին։ 2023-2024 ուսումնական տարում ծրագիրն ընդլայնվում է, և շախմատը որպես պարտադիր առարկա կուսումնասիրեն նաև երկրորդ դասարանցիները: