Հայաստանում ապրիլի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422711-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2540 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3005711 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2023 պացիենտ, նվազել է 2-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410387 անձ` վերջին մեկ օրում 22 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել. մահացածների թիվը 8621 է: