Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 198 898-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1025-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 24 դեպք է գրանցվել, 20-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3647 դեպք կա, այլ պատճառով՝ 936։
Ապաքինվել է ևս 626 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 178 227 է։ Փաստացի բուժվողների թիվը 16 088 է։
Ընդհանուր առմամբ, 884 929 թեստ է արվել, մեկ օրում` 4639: