Վրաստանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը կրկին Սամցխե–Ջավախքի Սամեբա գյուղն է՝ Հայաստանի հետ սահմանակից (Թբիլիսիից մոտ 80 կմ հեռավորության վրա):
«Այսօր, Թբիլիսիի ժամանակով 03:35-ին, Սամեբա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ», – հայտնում է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
Փետրվարի 13-ի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 22:25-ին, Սամեբա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Սա ամենահզոր ցնցումն է այն պահից ի վեր, երբ վերջին կես տարվա ընթացքում այդ վայրում պարբերաբար արձանագրվում են ակտիվ սեյսմիկ գործընթացներ, որոնք արտահայտվում են մինչև 3,5 մագնիտուդով ցնցումներով:
Մասնագետներն արդեն զգուշացրել են, որ ակնկալում են իրադարձությունների նման զարգացում: Երկրի ուսումնասիրման գիտությունների ինստիտուտի և սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տնօրեն Թեա Գոդոլաձեն պարզաբանել է, որ առաջին՝ բավականին ուժգին երկրաշարժից հետո ավելի ցածր մագնիտուդով ցնցումները՝ շուրջ 3,5 մագնիտուդով, կշարունակվեն ամբողջ գիշերվա ընթացքում:
Նախօրեին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Թբիլիսիի, Բաթումիի և Վրաստանի այլ շրջաններում: Խոշոր քաղաքների շատ բնակիչներ տներից դուրս են եկել փողոցներ: Բարեբախտաբար, երկրաշարժը զոհեր և ավերածություններ չի առաջացրել, այդ թվում՝ էպիկենտրոնում՝ Դմանիսիում: Վրաստանի տարածքում առաջացած ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Երևանում և Գյանջայում: