Այսօր՝ փետրվարի 12-ին, Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 12:07-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օզուրգեթի քաղաքի Գոմի գյուղում, 4,6 մագնիդուտով (ML)։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։