Վրաստանն ուշադիր հետևում է Ուկրաինայում ընթացող գործընթացներին: Մենք մշտական ​​կապի մեջ ենք մնում մեր ուկրաինացի գործընկերների, ինչպես նաև մեր գործընկեր երկրների և կազմակերպությունների հետ, – ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ նկատի ունենալով Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականությունը՝ Վրաստանի դեսպանությունը Կիևում և գլխավոր հյուպատոսությունները Օդեսայում, Դոնեցկում (նստավայրը՝ Կիև) անցել են a,qatanga3in արտակարգ ռեժիմի։ Ուկրաինայի տարածքում Վրաստանի քաղաքացիների համար գործում է թեժ գիծ` +380 (63) 376 77 68; +380 (93) 761 17 17

«Միևնույն ժամանակ, Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները մշտական ​​կապի մեջ են տեղում գտնվող Վրաստանի քաղաքացիների հետ և կոչ են անում հաշվի առնել ստեղծված անվտանգության բարդ միջավայրը։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն, ԵՄ անդամ երկրները կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։

Համապատասխանաբար, ստեղծված իրավիճակից ելնելով, կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին կապի մեջ մնալ Վրաստանի դեսպանատան հետ՝ ինչպես օպերատիվ տեղեկատվություն ստանալու, այնպես էլ քաղաքացիների կողմից Ուկրաինայից հեռանալու որոշման դեպքում նյութատեխնիկական ու տեղեկատվական աջակցության համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։