Նոյեմբերի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեի հետ։
Հանդիպմանը քաղաքային խորհրդի նախագահը ՀՀ դեսպանին համառոտ ներկայացրել է Թբիլիսի կառավարման և քաղաքային կյանքի որակի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումները, ենթակառուցվածքային և այլ ծրագրերը։
Կարևորվել է մայրաքաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության զարգացումը՝ այդ թվում միմյանց փորձի ուսումնասիրման և կիրառման համատեքստում։