Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում այսօր տեղի ունեցավ ժամերգություն, որի ավարտին երիտասարդներին աղաբլիթներ են բաժանել։
Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: Հոգևորականները նախ ներկայացրել են սիրո բարեխոս Սբ. Սարգիս զորավարի և տոնի խորհուրդը, այնուհետև բաժանել աղաբլիթները։
Հավելենք, որ երեկոյան տեղի կունենա ուխտագնացություն դեպի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի։