Այսօր՝ փետրվարի 8-ին, Դավիթ Շինարարի հիշատակի օրը տեղի է ունեցել «Դիդգորի» համակարգչային խաղի թրեյլերի շնորհանդեսը:
Վրաստանի մշակույթի նախարարությունը Դիդգորիի ճակատամարտի մասին համակարգչային խաղ է պատրաստում։
Մրցույթում հաղթող ճանաչված «Celestial Dimension» ընկերությունը հանրությանն է ներկայացրել է վրացական Դիդգորիի ճակատամարտի մասին համակարգչային խաղի թրեյլերը:
«Նախարարությունը հաշվի է առել երիտասարդների աճող հետաքրքրությունը թվային մեդիայի նկատմամբ և դրա հիման վրա որոշել է ստեղծել մի նախագիծ, որը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաները՝ վերակենդանացնելու այս կարևոր պատմական իրադարձությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Խաղի մեխանիկան կառուցված է ռազմավարության հիման վրա, խաղի մեջ նկատելի են վրացական մարտարվեստի տարրեր, համապատասխան նմուշներ և հնարավորինս ռեալ թվացող մարտիկներ։
Նշենք, որ Դիդգորիի ճակատամարտը տեղի է ունեցել 1121 թվականի օգոստոսի 12-ին Տփղիսի (ներկայիս Թբիլիսի) մերձակայքում գտնվող Դիդգոր բնակավայրում, Սելջուկյան սուլթանության և Վրաց թագավորության միջև: