Հայաստանում փետրվարի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 391 588-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 631-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 12 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 097 դեպք կա, այլ պատճառով՝ 1 555։
Ապաքինվել է ևս 2 349 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 352 985 է։ Փաստացի բուժվողների թիվը 28 951 է։
Ընդհանուր առմամբ 2 783 288 թեստ է արվել, մեկ օրում` 4 803։