Ախալցխայում տեղի ունեցավ վարժանքներ բարձրացնելու համար տարածաշրջանային ՀԿ-ների և ԶԼՄ-ների իրազեկության մակարդակը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ:
Մարտի 24-ին և 25-ին Ախալցխայի (Ախալցիխե) անվտանգության և զարգացման կենտրոնում (GCSD) «Vote Smart» նախագծի շրջանակներում իրականացվել է տարածաշրջանային ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար թրեյնինգ Եվրամիության և ՆԱՏՕ-ի վերաբերյալ: Վարժանքի թեման էր՝ «ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները»:
Պատմության, ԵՄ ինստիտուտների, Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին վարժանքը անցկացրել է Գիորգի Գոգուլաձեն` Բարեփոխումների Ասոցիացիայից (Grass): ՆԱՏՕ-ի մասին պատմել է անվտանգությունն ու զարգացման կենտրոնի տնօրեն` Լևան Դոլիձեն:
Հետևյալ վարժանքի նպատակն է` բարձրացնելու հանրային իրազեկությունը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ:
Մարտի 25-ից հետո վարժանքների հյուրերը հանդիպեցին երիտասարդների ու քաղաքացիական կրթության ակումբի անդամների հետ, ինչպես նաև համալսարանների առաջին կուրսի ուսանողների և «Օպիզարի» քոլեջի ուսանողների հետ:
Անվտանգության և զարգացման կենտրոնը (GCSD) «Vote Smart» նախագծի շրջանակներում նման հանդիպումներ անցկացրել է Վրաստանի բոլոր մարզերում: Նախագիծը ֆինանսավորում է Նիդեռլանդների դեսպանատունը:
Շուշան Շիրինյան