Լաշա Շավդաթուաշվիլին ոսկե մեդալ է նվաճել Փարիզում կայացած «Grand Slam» մրցաշարում։ 73 կգ քաշային կարգում Շավդաթուաշվիլին հաղթել է ճապոնացի մարզիկ Սոիչի Հաշիմոտոյին։
Այսօր մեկնարկել է ձյուդոյի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ «Grand Slam» փարիզյան մրցաշարը։
Վրաստանի հավաքականի երեք ձյուդոիստներն այսօր արդեն մենամարտել են բոլոր երեք եզրափակիչ խաղափուլերում:
Մինչեւ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Ջաբա Պապինաշվիլին տապալել է ադրբեջանցի մարզիկ Քարամաթ Հուսեյնովին՝նվաճելով բրոնզե մեդալ։
66 կգ քաշային կարգում Վաժա Մարգվելաշվիլին իպոնով հաղթել է ֆրանսիացի Դայիկ Բուբային և նվաճել բրոնզե մեդալ։