Նրանք, ովքեր ընդգրկված չեն ռիսկ-խմբերում և չեն մտնում կորոնավիրուսի ստուգման համար Կառավարության որոշման տակ, կարող են կորոնավիրուսի վճարովի թեստեր հանձնել:
Սա թե հակամարմինների բացահայտման «արագ թեստն» է, և թե առավելագույն հուսալիություն ունեցող PCR թեստը: Ներկայումս Թբիլիսիում մի շարք լաբորատորիաներ մասնավոր կանչերի համաձայն գնում են մարդկանց տներ և կատարաում թեստը: PCR-ն իրականացվում է Գենետիկայի ազգային լաբորատորիայի կողմից` Վրաստանի քաղաքացիների համար 620 լարի, օտարերկրացիների համար` 1000 լարի:
Տանը լաբորատորիայի աշխատակիցները քսուք են վերցնում հիվանդի քթըմպանից: Արդյունքները հայտնի են դառնում առավելագույնը 36 ժամվա ընթացքում: PCR-ն թույլ է տալիս հայտնաբերել կորոնավիրուսը հիվանդության առաջին իսկ օրվանից:
Ինչ վերաբերում է արագ թեստերին, ապա դրանով զբաղվում է «Baby Express» մանկական շտապօգնությունը: Կենտրոնի աշխատակիցները թեստը կատարում են ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Արժեքը 160 լարի է: Արդյունքը հայտնի է դառնում մոտ մեկ օր հետո: Արագ թեստը ցույց է տալիս հակամարմինների առկայությունը կորոնավիրուսի նկատմամբ, որը կարող է հայտնվել հիվանդությունից հետո երրորդ կամ յոթերորդ օրը:
Միևնույն ժամանակ, Վրաստանի առողջապահության նախարարությունն աստիճանաբար ընդլայնում է ռիսկ-խմբերի ցանկը, որտեղ զանգվածային թեստեր են իրականացվում պետության հաշվին:
Այս պահին պետությունը թեստեր է անցկացնում կորոնավիրուսի արտահայտիչ ախտանիշներ ունեցող քաղաքացիներին: Անալիզները վերցվում են այնմիջապես այն կլինիկաներում, որոնք ընդունում են կորոնավիրուսով պացիենտներին կամ կասկածում են կորոնավիրուսի առկայության առումով, կամ կարանտինային գոտիներում` համաճարակաբանական բարձր սպառնալիք ունեցող բնակավայրերում:
Թեստավորումն արդեն սկսվել է բժշկական անձնակազմի, շտապօգնության ծառայության, որոնցում աշխատում են 4,5 հազար մարդ, ինչպես նաև պաշտպանության նախարարության և ՆԳՆ-ի աշխատակիցների համար:
Դեղատների և խանութների աշխատակիցները նույնպես ընդգրկվել են կորոնավիրուսի համար պարտադիր թեստավորման խմբում: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ հնարավոր կլինի սկսել այդ անձանց թեստավորումը:
Թեստավորման նպատակային խմբերն են բժշկական անձնակազմի մնացած մասը, վանական համալիրներում ապրող մարդիկ, հոգեբուժական կլինիկաների աշխատակիցները և հիվանդները:
Առողջապահության նախարարությունը նախօրեին որոշել էր թեստավորման ցուցակներում ավելացնել սահմանափակ կարողություններով անձանց ապաստարանները և ծերանոցները: