Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 387 490-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 4 032-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 13 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 7 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 081 դեպք կա, այլ պատճառով՝ 1 552։
Ապաքինվել է ևս 2 132 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 348 356 է։ Փաստացի բուժվողների թիվը 29 501 է։
Ընդհանուր առմամբ 2 771 845 թեստ է արվել, մեկ օրում` 8 857։