Ախալքալաքի մունիցիպալիտետում, այսօրվա դրությամբ, աճուրդով վաճառքի է հանվել 9 հողատարածք և մեկ հողատարածք վարձակալության համար։ Դրանք հիմնականում ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են։
Աճուրդներն անցկացվում են «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» պետական ծրագրի շրջանակներում։
Հողատարածքները հետևյալն են.
1. Չունչխա գյուղում գյուղատնտեսական նշանակության հող և ոչ բնակելի շինություններ: Մեկնարկային գինը 362 500 լարի է, 1.625.404 քառ/մ: Աճուրդի վերջին օրը փետրվարի 7-ն է։
2. Գյուղատնտեսական նշանակության հողատարածք Չունչխա գյուղում, Խերթվիսիի խճուղում, 4800 ք/մ, մեկնարկային գինը՝ 5250 լարի։ Աճուրդի վերջին օրը մինչև փետրվարի 5-ը։
3. Կարծախ գյուղում 127 558 քառ/մ ոչ գյուղատնտեսական նշանակության հող, մեկնարկային գինը՝ 178 000 լարի: Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 17-ն է։
4. Կարծախ գյուղում 93 040 քառ/մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս եւ նրա վրա շինություն, մեկնարկային գինը՝ 186 500 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 17-ն է։
5. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս (առաջին եւ երկրորդ գիծ) գյուղ Ափնիայում, մեկնարկային գինը՝ 44 000 լարի։ Աճուրդի վերջին օրը փետրվարի 17-ն է։
6. Գողաշեն գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս եւ նրա վրա կառուցապատում՝ 250 56քառ/մ,մեկնարկային գինը՝ 315 00 լարի: Աճուրդի վերջին օրը՝ փետրվարի 17:
7. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս եւ շինություն Լոմատուրցխ գյուղում՝ 10 472 քառ/մ, մեկնարկային գինը 30.000 լարի։ Մրցույթի հայտերի ընդունման վերջին օրը փետրվարի 17-ն է։
8. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք և շինություն (առաջին եւ երկրորդ գիծ) 15 905 քառ/մ,մեկնարկային գինը՝ 29 000 լարի։ Վերջին օրը փետրվարի 17-ն է։
9. 179 396 քառ/մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Դիլիսկա գյուղում, մեկնարկային գինը՝ 340 000 լարի: Աճուրդի վերջին օրը՝ փետրվարի 17:
10. Ինչպես նաեւ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո գյուղում 5 տարով վարձակալության է տրվում 1862 քառ/մ մակերեսով հողատարածք։ Դիմումները ընդունվում են մինչև փետրվարի 5-ը։