Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 25 127-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 482-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կիրակի օրերին սովորաբար ավելի քիչ թեստավորում է անցկացվում։

Մահվան ևս 11 դեպք է գրանցվել. 7-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 433 դեպք կա, այլ պատճառով՝ 143։

Ապաքինվել է ևս 181 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 13 297 է։ Փաստացի բուժվողների թիվը 11 254 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 110 571 թեստավորում։