Վրաստանը 142-ից 80-րդ հորիզոնականում է 2015 թվականի Prosperity Index-ի վարկանշային ցուցակում (ազգային բարեկեցության տեսանկյունից աշխարհի երկրների վարկանիշում): Այս մասին ասվում է Բրիտանական վերլուծական կենտրոնի` Legatum Institute-ի զեկույցում:
Նշենք նաև, որ համեմատած 2014 թվականի հետ Վրաստանի վարկանիշը չի փոխվել: Առաջին անգամ երկիրը ընկել է վարկանշային ցուցակ 2012 թվականին հայտնվելով 93-րդ հորիզոնականում, իսկ 2013 թվականին՝ 84-րդ հորիզոնականում:
Prosperity Index-ը – միակ համաշխարհային ինդեքսն է, որը չափում է ազգային բարգավաճումը, հիմնված հարստության եւ բարեկեցության վրա: Ինդեքսը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ժողովրդավարական կառավարումը, ձեռնարկատիրական հնարավորությունները և սոցիալական համախմբվածությունը: Այն ընդգրկում է աշխարհի բնակչության 96% – ը, և համաշխարհային ՀՆԱ-ի 99% -ը:
Prosperity Index-ը կազմվում է 79 ցուցանիշների հիմքի վրա, որոնք խմբավորված են ութ կարգերով: Վրաստանը գրավել է հետեւյալ տեղերը` Սոցիալական կապիտալ (139), տնտեսությունը (119), առողջապահությունը (82), անհատի ազատությունը (72), Ձեռներեցություն (71), կրթությունը (66), անվտանգությանը (57) եւ կառավարումը (43):
Հինգ առաջատարներն են Նորվեգիան, Շվեյցարիան, Դանիան, Նոր Զելանդիան եւ Շվեդիան: Վերջին տեղերը գրավեցին Բուրունդին, Չադը, Հաիթին, Աֆղանստանը եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
Էդիտա Բադասյան